FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  376

Քրեադատավարական օրենքի էական խախտումը.
1. Դատական ակտն անվերապահորեն ենթակա է բեկանման, եթե՝
    1) քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.
    2) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.
    3) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.
    4) դատական վարույթն անիրավաչափորեն իրականացվել է մեղադրյալի բացակայությամբ.
    5) դատական վարույթն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր.
    6) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու մեղադրյալի իրավունքը.
    7) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած մեղադրյալին հնարավորություն չի տրվել հանդես գալու եզրափակիչ ելույթով.
    8) քրեական գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
    9) բողոքարկվող դատական ակտում բացակայում է դրա պատճառաբանական մասը.
    10) խախտվել են ընդդատության կանոնները.
    11) դատարանը մեղադրյալին մեղսագրվող փաստական հանգամանքներին (արարքին) տվել է տարբերվող իրավական գնահատական՝ առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու.
    12) վերադաս դատարանի փոխանցած վարույթով չեն կատարվել այդ դատարանի սահմանած ծավալի շրջանակներում անհրաժեշտ վարութային գործողությունները.
2. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` դադարեցնելով քրեական հետապնդումը կամ կարճելով քրեական վարույթը.
3. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 2-12-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  376

4. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական oրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության: