Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը. 1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում. 2. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 4. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, և այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում, կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով: |