FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  67

Իրավաբանական անձի լուծարումը.
1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու.
2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել`
    1) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
    2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
    3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում.
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով` իրավաբանական անձի լուծարման պահանջը կարող է դատարան ներկայացնել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին օրենքով նման պահանջ ներկայացնելու իրավունք է վերապահված: Դատարանի վճռով իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ իրավաբանական անձի լուծարման լիազորություն ունեցող մարմնի վրա կարող են դրվել իրավաբանական անձին լուծարելու պարտականություններ.
4. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով.
5. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով.
6. Բանկերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրոյի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաև լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: