FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  803

Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը.
1. Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները.
2. Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պայմանագիրը դադարելու մասին, եթե ծանուցման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով: Այդ դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրություն վճարել մինչև պայմանագրի դադարելը կնքված գործարքների համար, ինչպես նաև կոմիսիոներին հատուցել մինչև պայմանագրի դադարելը կատարած ծախսերը.
3. Հանձնարարությունը վերացնելու դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիայի պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` անհապաղ տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը կոմիտենտի հաշվին հանձնել պահատվության կամ վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով: