Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 19 Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները. 1. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում ֆինանսական հաստատությունը, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար սույն օրենքով սահմանված պահանջների, պետք է` 1) հավաքի բավարար տեղեկություններ, որպեսզի ամբողջությամբ պարզի թղթակից հաստատության գործունեության բնույթը և, հիմք ընդունելով հրապարակային ու այլ արժանահավատ տեղեկությունները, գնահատի թղթակից հաստատության գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ այն, թե արդյոք այդ ֆինանսական հաստատությունը ներգրավված է եղել կամ տվյալ պահին ներգրավված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված քրեական հետապնդման կամ որևէ այլ վարույթի մեջ. 2) գնահատի թղթակից հաստատության կողմից իրականացվող` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգերը, հավաստիանալու համար, որ դրանք բավարար են և արդյունավետ. 3) թղթակցային և համանման այլ հարաբերություն հաստատելուց առաջ ստանա ավագ ղեկավարության հավանությունը. 4) փաստաթղթավորի իր և թղթակից հաստատության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատասխան պարտականությունները. 5) հավաստիանա, որ թղթակից հաստատությունը՝ ա. տարանցիկ հաշիվների դեպքում իրականացրել է ֆինանսական հաստատության հաշիվներին ուղղակի հասանելիություն ունեցող հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն և հարցման դեպքում կարող է տրամադրել այդ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, բ. թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը. 2. Ֆինանսական հաստատությանն արգելվում է թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ հաստատել կամ շարունակել կեղծ բանկերի հետ: |