Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 22 Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը. 1. Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հաստատած ծրագրով՝ ֆիլմերի ստեղծման, տարածման, կինոժառանգության պահպանման և այլ միջոցառումների համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված առանձին հատկացումների տարեկան գումարների սահմաններում. 2. Պետական ֆինանսավորումը չի հանդիսանում պետական պատվեր. 3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է ըստ ֆիլմի տարբեր կատեգորիաների համար Կառավարության հաստատած սահմանաչափերի և մասնաբաժնի, որոնք սահմանվում են առանձին՝ 1) խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ անվանակարգերի համար. 2) լիամետրաժ ֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ տեսակների համար. 3) ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության փուլերի համար. 4) ազգային ֆիլմ և այլ համատեղ արտադրության ֆիլմ կարգավիճակների համար. 5) դեբյուտային ֆիլմ, մանկապատանեկան ֆիլմ և այլ քվոտաների համար. 4. Կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար. 5. Կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները հատկացվում են դրամագլխին. 6. Սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ ֆիլմարտադրության ներդրումների մասնակի վերադարձի դրամական ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին։ |