Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը. 1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ` դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ այլ պայմաններ: |