Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները. 1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն իրավունք ունեն` 1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում. 2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին. 3) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում. 4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է. 5) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, տեխնիկական սարքավորման ու քվեատուփի դիտարկման համար. 6) հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ. 7) օգտվելու սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 2. Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ: Դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով: Դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները. 3. Դիտորդը, այցելուն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 4. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում՝ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար: Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն պարտավոր են ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը. 5. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները: |