Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 116 Շուկայի կանոնների գրանցումը. 1. Օպերատորի դիտորդ խորհրդի կողմից հաստատված շուկայի կանոնները, դրանցում փոփոխությունները և լրացումները (այսուհետ նաև՝ շուկայի կանոններ) պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը. 2. Շուկայի կանոնները գրանցելու համար օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր (հայտ), որի ձևը սահմանում է Կենտրոնական բանկը: Միջնորդագրին կից ներկայացվում են առաջարկվող կանոնների նախագծերը, ինչպես նաև դրանց ներդրման անհրաժեշտության հիմնավորումը. 3. Կենտրոնական բանկը կարող է սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի ճշգրտությունը և արժանահավատությունը գնահատելու նպատակով օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: Օպերատորը սույն մասում նշված պահանջը ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը. 4. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում. 5. Կենտրոնական բանկը կարող է մերժել կանոնների գրանցումը, եթե միջնորդագրին կից ներկայացվել են ապակողմնորոշիչ, ոչ լիարժեք, հակասական տվյալներ, կամ առաջարկվող կանոնները հակասում են սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վտանգում են ներդրողների կամ այն անձանց օրինական շահերը, որոնց վրա տարածվում են ներկայացված կանոնները. 6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կարգադրելու օպերատորին իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունելու կամ այլ գործողություն ձեռնարկել, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օպերատորը չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ նման կանոնները կամ գործողություններն անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 116 7. Օպերատորի դիտորդ խորհրդի կողմից հաստատված շուկայի կանոններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից: Գործող ռեժիմը խստացնող կանոններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց 6 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 80-րդ հոդվածով սահմանված արտակարգ դեպքերի: Օպերատորը պարտավոր է շուկայի կանոնները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կանոններն օպերատորը կարող է հրապարակել միայն Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցումից հետո: |