FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ (ՄԻՆՉև ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ) ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչև պետական և համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են`
    1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար` 7 տարի, էլեկտրոնային փաստաթղթերի համար՝ 3 տարի.
    2) տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի.
    3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների` - քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար` 100 տարի, - նոտարական գործարքների գրանցումների համար` 10 տարի, - անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի և գրանցման գրքերի համար` 100 տարի, - համայնքների գրքեր՝ մինչև սահմանված կարգով նորը կազմելը, - իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի համար` 20 տարի, - արտոնագրված տեխնոլոգիական և փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի համար` 20 տարի, - գիտահետազոտական և արտոնագրային փաստաթղթերի համար` 15 տարի, - պետական աջակցությամբ ստեղծված կինո-, ֆոտոփաստաթղթերի համար` 5 տարի, - պետական աջակցությամբ ստեղծված տեսա-, ֆոնոփաստաթղթերի համար` 3 տարի, - դատական գործերի համար՝ 30 տարի։