Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. 1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում՝ 1) մշակում են զորահավաքային պլաններ և ապահովում են դրանց կատարումը. 2) ստեղծում են զորահավաքային մարմիններ. 3) աջակցում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացմանը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրմանը. 4) մասնակցում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին. 5) իրականացնում են համայնքներում աշխատող պահեստազորայինների ամրագրումը. 6) ապահովում են համայնքների գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի. 7) պաշտպանության նպատակով իրականացնում են համայնքի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանը. 8) համայնքի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը. 9) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ օժանդակում են զինվորական կոմիսարիատներին զորահավաքային խնդիրների լուծմանը. 10) ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելը. 11) իրականացնում են պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: |