FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  61

Մահվան պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Էլեկտրոնային դիմումը ներկայացվում է գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին.
2. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
    1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.
    2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
    3) մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները.
    4) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.
    5) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը.
3. Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները.
    1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.
    2) մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
    3) մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.
    4) դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները.
    5) անհրաժեշտ այլ տեղեկություններ.
4. Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ: