Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Միության գործադիր մարմինը. Միության գործադիր մարմինը Միության տնօրինությունն է, որի ղեկավարը Միության գործադիր տնօրենն է: Միության աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների հաստիքացուցակը, նրանց աշխատավարձերի չափերը, նրանց պաշտոնավարման ժամկետները սահմանվում են Միության վարչական խորհրդի որոշմամբ: Միության աշխատակազմը վճարովի աշխատողներ են: Միության գործադիր տնօրեն և փոխտնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Վճարովի աշխատողներն աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են գործադիր տնօրենի հրամանով` վարչական խորհրդի հաստատած հաստիքացուցակի համաձայն: Գործադիր տնօրենը ներկայացնում է Միությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է աշխատանքային պայմանագրերը, Միության վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, արձակում և հրապարակում է աշխատակազմի համար պարտադիր կատարման ենթակա հրամանները և հրահանգները: Միության գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով: Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվելու Միության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում: Միության տնօրինությունը` ա) ապահովում է Միության վարչական խորհրդի որոշումների անխափան իրականացումը. բ) աջակցում է վարչական խորհրդին Միության բյուջեի նախագծի, տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի, ինչպես նաև վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներում. գ) գրանցում է Միության սպասարկման տարածքում Միության անդամ և ոչ անդամ Ընկերություններին, վարում է ջրամատակարարման մատյանները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 դ) հաշվարկում և համապատասխան կարգով գրանցում է Ընկերություններին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Միության անդամ Ընկերություններից գանձվող այլ տեսակի վճարները և ներկայացնում է Ընկերություններին. ե) ապահովում է Միության սպասարկման տարածքի` Միությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումը. զ) Միության վարչական խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիաիրավական պայմանագրերը. է) Միության վարչական խորհրդի հաստատած կարգով կառավարում է Միության ֆինանսական միջոցները. ը) իրականացնում է սույն օրենքով և Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: |