Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 26 Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելը, դրա գործողության դադարեցումը կամ հետկանչը. 1. Մաքսային մարմինն ընդունում է որոշում ապրանքի դասակարգման վերաբերյալ իր կողմից ընդունված նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ընդունում է որոշում ապրանքի դասակարգման վերաբերյալ իր կամ ստորադաս մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշման գործողությունը դադարեցնելու կամ այն հետ կանչելու վերաբերյալ. 2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կամ դիմումատուի կողմից այնպիսի սխալներ հայտնաբերելու դեպքում, որոնք թույլ են տրվել ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելիս և որոնք չեն ազդում ապրանքի՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրի վերաբերյալ տվյալների վրա: Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից. 3. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հետևյալ դեպքերում՝ 1) մաքսային մարմինը պարզել է, որ դիմումատուն ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելու համար ներկայացրել է ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տվյալներ պարունակող փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր կամ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տվյալներ, 2) մաքսային մարմինը հայտնաբերել է սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելիս և որոնք, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, ազդում են ապրանքի ծածկագրի վերաբերյալ տվյալների վրա. 4. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 26 Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ այդ որոշումն ընդունելու օրվանից. 5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելիս, սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը տրամադրած մաքսային մարմինը ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելուց տասն աշխատանքային օրվանից ոչ ուշ ընդունում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նոր նախնական որոշում՝ հիմք ընդունելով այն տվյալները, որոնք դիմումատուն ներկայացրել է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն նախնական որոշումն ընդունելու մասին դիմում ներկայացնելիս, որի գործողությունը դադարեցվել է: Ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից. 6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հետևյալ դեպքերում՝ 1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարվել են փոփոխություններ, որոնք ազդում են այն ապրանքի դասակարգման վրա, որի առնչությամբ ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումը. 2) Հանձնաժողովի կողմից որոշում է ընդունվել ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ, որը փոփոխություն է առաջացնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշման մեջ նշված ապրանքի դասակարգման մեջ. 3) սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ կամ տրվել են պարզաբանումներ, որոնք փոփոխություն են առաջացնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշման մեջ նշված ապրանքի դասակարգման մեջ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 26 4) Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ընդունվել են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներ, որոնք կիրառվում են անդամ պետությունների կողմից. 7. Սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ոչ ուշ, քան Հանձնաժողովի համապատասխան որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո, և ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից: Սույն հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից ընդունված (տրված)՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ համապատասխան որոշումների կամ պարզաբանումների պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո, և ուժի մեջ է մտնում ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ այդպիսի որոշումները կամ պարզաբանումներն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Սույն հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունելու և այդ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 8. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում են դիմումատուին՝ այդպիսի որոշումներն ընդունելու պատճառների նշումով, ինչպես նաև դրանց մասին տեղեկացվում է մաքսային մարմիններին այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ: |