FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  321

Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատումը.
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատումը սահմանվում է սույն Օրենսգրքով և երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով.
2. Մաքսային զննման ենթակա չէ հետևյալ անձանց անձնական ուղեբեռը՝
    1) անդամ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների.
    2) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
    3) օտարերկրյա պետությունների ղեկավարների, օտարերկրյա պետությունների կառավարությունների ղեկավարների, օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների, որոնք պաշտոնական այցով այցելում են անդամ պետություններ.
    4) անդամ պետությունների նախագահների, ում լիազորություններն ավարտվել են, և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների.
    5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգության ծառայության պետի, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  321

6) Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի, Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բելառուսի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի, Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի նախագահի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի վարչության նախագահի, Բելառուսի Հանրապետության Նախագահի գործերի կառավարչի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի անդամների, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական լիազորությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
    7) Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղարի, Ղազախստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահի, Ղազախստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, Ղազախստանի Հանրապետության Նախագահի գործերի կառավարչի, Ղազախստանի Հանրապետության Պետական պահպանության ծառայության ղեկավարի և Ղազախստանի Հանրապետության Պառլամենտի պատգամավորների, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական լիազորությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  321

8) Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի պատգամավորների, Ղրղզստանի Հանրապետության Պաշտպանության խորհրդի քարտուղարի, Ղրղզստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության գործերի կառավարչի, Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի 9-րդ ծառայության ղեկավարի, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
    9) Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամների, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, եթե նշված անձինք ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական լիազորությունները կատարելու համար անցնում են Միության մաքսային սահմանով.
3. Մաքսային զննումից ազատվում են՝
    1) իրենց երթուղով շարժվող օտարերկրյա ռազմանավերը (նավերը), մարտական օդանավերը և ռազմական տեխնիկան.
    2) ռազմական գույքը, որը, անդամ պետությունների համապատասխան պետական մարմինների հատուկ հայտարարագրումների համաձայն, տեղափոխվում է Միության մաքսային սահմանով: Գլուխ 45 Մաքսային հսկողության ձևերը և դրանց կիրառումը