FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44

Վերջնակետային սարքավորումները.
1. Օպերատորը թույլատրում է պատշաճ կարգով սերտիֆիկացված և հաճախորդի տարածքում գտնվող վերջնակետային սարքավորումների միացումն իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին, բացառությամբ եթե օպերատորը հիմնավորում է, Կարգավորողի կողմից սահմանված կարգով, որ այդ միացումը ֆիզիկական կամ տեխնիկական վնաս կպատճառի իր ցանցին.
2. Կարգավորողը սահմանում է «ծառայություն առ ծառայություն» սկզբունքով, օպերատորի ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների և վերջնական օգտագործողի վերջնակետային սարքավորումների սահմանաբաժան կետը: Վերջնակետային սարքավորումները պետք է միացված լինեն սահմանաբաժան կետից մինչև վերջնական օգտագործողն ընկած մասում.
3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է բաժանորդին հնարավորություն տալ, որպեսզի վերջինս օգտագործի վերջնակետային սարքավորումները միացվելուց անմիջապես հետո, եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը բաժանորդի հետ այլ համաձայնության չեն եկել.
4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները պարտավոր են նախագծել այնպիսի ցանցեր, որոնք թույլ կտան հանրությանը տվյալ ցանցին օրինական կարգով միացված բոլոր վերջնակետային սարքավորումների միջոցով օգտագործել կարճ կոդեր` ոստիկանության, շտապ բուժօգնության, հրշեջ և փրկարարական ծառայությունների հետ կապվելու համար, պայմանով, որ այդ կապի հաստատումը լինի տեխնիկապես հնարավոր և հիմնվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի և վերջնակետային սարքավորումների աշխատանքի սկզբունքների վրա.
5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության ցանկացած բաժանորդ արտակարգ իրավիճակներում պարտավոր է իր վերջնակետային սարքավորումները մատչելի դարձնել այլ անձանց՝ ոստիկանության, շտապ բուժօգնության, հրշեջ և փրկարարական ծառայությունների հետ կապվելու համար կամ պարտավոր է անձամբ փոխանցել արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրությունը: