FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  181

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ բնապահպանական հարկի վճարումը հավաստող անդորրագրերի և (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դրվում է «բնապահպանական հարկը վճարված է մինչև ...» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթեր: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմնին բնապահպանական հարկ վճարողները ներկայացնում են բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը.
3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում հետևյալ ժամկետներում ու կարգով.
    1) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  181

2) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքի, պետական բյուջե է վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ՝ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելով մաքսային մարմին: Եթե նախապես հայտարարագրված մաքսային ընթացակարգը փոխարինվում է այլ մաքսային ընթացակարգով, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգի փոփոխությունից, ապա շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության սահմանով յուրաքանչյուր մուտքի համար մեկ անգամ.
    3) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան՝ հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  181

Բնապահպանական հարկի գումարի վճարումը.
1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.
2. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում հետևյալ ժամկետներում ու կարգով.
    1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի.
    2) եթե սույն մասի 1-ին կետում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը վճարվում է`
    ա. հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը,
    բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի չափով` մինչև տեխնիկական զննությունը.
    3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  181

4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են հարկ վճարողի կատարած բնապահպանական հարկի հաշվարկը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով բնապահպանական հարկի գումարի լրավճարումը: Սույն հոդվածի կիրառության իմաստով բնապահպանական հարկի վճարումը կամ բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթեր են նաև՝
    ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագիրը, որում արտացոլած է բնապահպանական հարկի վճարված գումարը,
    բ. ԵՏՄ անդամ պետություններից ավտոտրանսպորտային միջոցների մուտքի դեպքում սույն բաժնով սահմանված կարգով ու չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բնապահպանական հարկի կատարված վճարումների անդորրագրերը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը: