Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում. 1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եթե հաղորդակցուղիների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ միջին նորոգման (նորոգման) անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին. 2. Հաղորդակցուղիների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկությանը ներկայացվող պահանջներին. 3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ միջին նորոգման (նորոգման) դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն հաղորդակցուղու սեփականատիրոջ հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 4. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները կատարում են ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցված պայմաններով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 5. Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 6. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 7. Սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները հեռահաղորդակցության օպերատորներին տրամադրվում են վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր. 8. Կառուցված և վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների առկայության դեպքում հեռահաղորդակցության օպերատորները հաղորդակցուղիները պետք է անցկացնեն միայն դրանց միջով: |