Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 70 Ընդհանուր դրույթներ ապրանքների ժամանակավոր պահպանման վերաբերյալ. 1. Ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մինչև ապրանքների բացթողումը մաքսային մարմինները կարող են թույլատրել ժամանակավոր պահպանման վայրի փոփոխություն՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա, եթե ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը հանվել է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից կամ դադարել է գործունեություն ծավալել, կամ չեղարկվել է այլ վայրերում ապրանքների պահպանման վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվությունը, կամ բացակայում են ապրանքների պահպանման պայմանները կամ ապրանքների փաթեթավորումները բացելու համար բեռնային տեղերը, կամ այդպիսի վայրի փոփոխությունը պայմանավորված է ապրանքների պահպանության կամ մաքսային հսկողության համար անհրաժեշտ առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ապահովելու անհրաժեշտությամբ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում ժամանակավոր պահպանման վայրերից ապրանքների տեղափոխումը կարող է կատարվել առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ Կառավարության սահմանած կարգով և դեպքերում: |