FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքի իմաստով և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`
    1) արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներն են`
    ա) Հայաստանի Հանրապետության արժույթը` Հայաստանի Հանրապետության դրամը,
    բ) Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,
    գ) օտարերկրյա արժույթը (արտարժույթը),
    դ) արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,
    ե) բանկային ոսկին,
    զ) սույն մասում նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն.
    2) Հայաստանի Հանրապետության արժույթն է`
    ա) շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) թողարկած թղթադրամների և մետաղադրամների (այդ թվում՝ հուշադրամների) տեսքով,
    բ) Հայաստանի Հանրապետության բանկերի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դրանց մասնաճյուղերի բանկային հաշիվներում և ավանդներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
    գ) Հայաստանի Հանրապետության արժույթը որպես վճարման օրինական միջոց օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության համապատասխան մարմինների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա տվյալ պետության տարածքում գտնվող բանկերի և ֆինանսավարկային այլ կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
    3) օտարերկրյա արժույթն (արտարժույթն) է`
    ա) օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամներն ու մետաղադրամները,
    բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և (կամ) միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

4) բանկային ոսկի` Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված, ոսկու ձուլակտորներն են, որոնք ունեն անհատական սերտիֆիկատ և որոնց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանիշը, քաշը, հարգը և հերթական սերիական համարը: Ոսկու բանկային ձուլակտորների քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գր.), 99.5-օ-ից ոչ պակաս ոսկու պարունակությամբ և իրենց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը.
    5) ռեզիդենտներն են`
    ա) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,
    բ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը,
    գ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը,
    դ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
    ե) սույն կետի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները,
    զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները.
    6) ոչ ռեզիդենտներն են`
    ա) ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, այդ թվում օտարերկրյա պետության պետական ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,
    բ) օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը և միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները,
    դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ոչ ռեզիդենտների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
    ե) սույն կետի «ա»-«դ» ենթակետերում չնշված և ռեզիդենտ չհանդիսացող այլ անձինք.
    7) կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), ուր բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
    8) արժութային գործարքներն այն գործարքներն են, որոնք կապված են`
    ա) արժութային արժեքների սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների փոխանցման, ինչպես նաև որպես վճարման միջոց արտարժույթով վճարային փաստաթղթերի օգտագործման հետ,
    բ) որպես վճարման միջոց արտարժույթի, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արժույթի օգտագործման հետ,
    գ) արժութային արժեքների` օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրման, ներմուծման և առաքման, Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փոխադրման, արտահանման և առաքման հետ.
    9) ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի), դրանք են`
    ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տրամադրումը,
    բ) վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները և այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

գ) վարկերի, փոխառությունների և ուղղակի ներդրումների մարմանն ուղղված փոքրածավալ գումարների վճարումները,
    դ) ոչ առևտրային բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ներառյալ` աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները.
    10) կարճաժամկետ վարկերի ժամկետայնությունը և փոքրածավալ գումարների չափը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով` համաձայնեցնելով կառավարության լիազորված մարմնի հետ.
    11) կապիտալի շարժի և ֆինանսական արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող այն գործարքները, որոնք չեն համարվում ընթացիկ արժութային գործարքներ.
    12) ֆիզիկական անձանց ռեզիդենտությունը կամ ոչ ռեզիդենտությունը որոշվում է սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի հիման վրա` տվյալ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելով իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը: Եթե ֆիզիկական անձը չի ներկայացնում իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը, ապա նա համարվում է ռեզիդենտ ֆիզիկական անձ.
    13) մասնագիտացված անձինք են բանկերը, օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձինք.
    14) գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի և (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որևէ ձևով այլ անձանց հայտնելը.
    15) սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ.
    16) առևտրի կենտրոն՝ առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

17) առևտրի իրականացման կազմակերպիչ՝ առևտրի կենտրոնի աշխատանքները կազմակերպող և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համար սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ: