Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 154 Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը. 1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը. 2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել. 5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել. 6) նա տվել է հրաժարական. 2. Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի 155-րդ հոդվածով սահմանված կարգով. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: |