FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  424

Լրտեսությունը.
1. Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ հանձնելու նպատակով դա հավաքելը, հափշտակելը, շորթելը, պահելը կամ այդ տեղեկությանը ծանոթանալու համար պայման ստեղծելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություն հանձնելը կամ հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ.
2. Սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով նպաստել է հետագա վնասը կանխելուն, եթե այդ վնասը կանխվել է: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: