FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը.
1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով լիազորված մարմինը ստեղծում է և Ծառայությունը վարում է տեղեկատվական շտեմարան.
2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի և Ծառայության կայքէջերում.
3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում.
4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`
    1) աշխատանք փնտրող անձանց և գործատուների` Ծառայություն անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով գրանցման և համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.
    2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Ծառայության հետ հետադարձ կապի հնարավորությունը.
    3) Ծառայություն անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների.
5. Աշխատանք փնտրող անձանց և գործատուների անձնական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ.
6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: