Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 49.1 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցնող անձանց սոցիալական երաշխիքները. 1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից. 2. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում: |