FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

20. Սնանկության դատարանը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և մինչև այդ նշանակված սնանկության դատարանի դատավորները, այդ թվում՝ սնանկության դատարանի նախագահը, պաշտոնն ստանձնած են համարվում 2019 թվականի հունվարի 1-ից.
21. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝
    1) սնանկության գործերը շարունակում են վարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորները, և նրանց բաշխվում են միայն սնանկության գործեր.
    2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 66 դատավորի թվակազմով.
    3) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով.
    4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով.
    5) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 8 դատավորի թվակազմով.
    6) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 11 դատավորի թվակազմով.
22. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորությունների ստանձնման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու խնդրանքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների՝ սնանկության դատարան տեղափոխման դիմումներով Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների տեղափոխման հարցի վերաբերյալ որոշում է կայացնում և նրանց թեկնածությունները կարող է առաջարկել Հանրապետության նախագահին դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
23. 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում վարվող բոլոր սնանկության գործերը մեկ ամսվա ընթացքում փոխանցվում են սնանկության դատարան, և սնանկության դատարանում դրանց բաշխման ժամանակ սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

24. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից Դատական դեպարտամենտի հիմնադրի լիազորություններն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, և երկու ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը համապատասխանեցնում է սույն օրենսգրքի պահանջներին.
25. Ընդհանուր ժողովը դատավորի էթիկայի կանոնները հաստատում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը.
26. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված՝ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունը և անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը: 28. Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված օտար լեզուների իմացության պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից.
29. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը, Բարձրագույն դատական խորհրդի հաստատած ժամանակացույցին համապատասխան, Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սույն օրենսգրքին համապատասխան կազմված այն դատավորների ցուցակները, որոնց հիման վրա յուրաքանչյուր ցուցակն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխանաբար Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին են առաջարկվում նշանակման ենթակա դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուները.
30. Մինչև 2018ուղղ. թվականի նոյեմբերի 30-ը Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սնանկության դատարանի այն դատավորների ցուցակը, որի հիման վրա երկշաբաթյա ժամկետում Հանրապետության նախագահին է առաջարկվում սնանկության դատարանի նախագահի թեկնածուն.
31. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոններում նշանակված լինելն արգելք չէ սույն հոդվածի 29-րդ մասով նախատեսված ցուցակներում ընդգրկվելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

Եզրափակիչ և անցումային դրույթներ.
1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը.
3. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը.
4. Ազգային ժողովը և Ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով: Ընդ որում, Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնները համարակալվում են՝ առաջին, երկրորդ և երրորդ պաշտոնների համար սահմանելով պաշտոնավարման հնգամյա ժամկետ, իսկ չորրորդ և հինգերորդ պաշտոնների համար՝ եռամյա ժամկետ.
5. Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների յուրաքանչյուր պաշտոնի համար Ազգային ժողովի խմբակցությունները կարող են առաջադրել մեկական թեկնածու մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը՝ գրության մեջ նշելով նաև առաջադրվող թեկնածուի պաշտոնի համարը և պաշտոնավարման ժամկետը.
6. Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների ընտրություններն անցկացվում են մինչև 2018 թվականի մարտի 2-ը: Ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ առավելագույն գործակից ստացած առաջին երեք թեկնածուների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, իսկ հաջորդ երկուսինը՝ երեք: Սույն մասով նախատեսված գործակիցը հաշվարկվում է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված կարգով:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

7. Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված հարցերը մինչև Ընդհանուր ժողովի գործունեության կարգի սահմանումը կարգավորվում են Ընդհանուր ժողովի առանձին որոշմամբ, որն ընդունվում է մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրությունը.
8. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ.
9. Սույն օրենսգրքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված դրույթները տարածվում են նաև Սահմանադրական դատարանի անդամի վրա.
10. Արդարադատության խորհրդի, Ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և Վճռաբեկ դատարանի նախագահի ընդունած համապատասխան ակտերը գործում են մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն օրենսգրքով սահմանված ակտերի ընդունումը.
11. Սույն օրենսգրքով նախատեսված այն դրույթները, որոնցով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումներ, և առկա չեն սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված մարմինների ակտեր, կիրառվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունման օրվանից, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
12. Սույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-6-րդ մասերը գործում են 2019 թվականի հունվարի 1-ից.
13. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում է իր ուժը, և մինչև այդ Արդարադատության ակադեմիայում ուսուցումը չավարտած դատավորների թեկնածուների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով դատավորի թեկնածուների հավակնորդների համար սահմանված դրույթները:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

14. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը գործում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Մինչև այդ ժամկետի լրանալը Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է առաջխաղացման կարգով վերաքննիչ դատարաններում նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը.
15. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցնում է.
16. Նորընտիր Հանրապետության նախագահն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում նշանակումներն առաջնահերթ կատարում է սույն հոդվածի 13-րդ և 14-րդ մասերով նախատեսված ցուցակների հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 22-րդ մասով նախատեսված կարգավորումները.
17. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից երեք ամսվա ընթացքում՝
    1) Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է առաջին ատյանի դատարանների՝ սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.
    2) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված դատական գործերը բաշխելու, վերաբաշխելու, դատական կազմերը ձևավորելու և փոխարինելու վերաբերյալ բոլոր ակտերը.
18. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կենտրոնական նստավայրերի սահմանումը գործում են Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված կենտրոնական նստավայրերը.
19. Սույն հոդվածի 17-րդ մասով չնախատեսված իրավական ակտերը Բարձրագույն դատական խորհուրդը, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, ընդունում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է ժամանակացույցը իր լիազորություններն ստանձնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  166

32. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո առաջին անգամ դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակումը կամ ընտրությունն իրականացնելիս տվյալ դատարանում դատավորի որոշակի փորձառություն ունենալու վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված պահանջը չի կիրառվում: 2018 թ. փետրվարի 10 Երևան ՀՕ-95-Ն