Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150 Ծանուցագիրը և դրա բովանդակությունը. 1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի վարութային գործողության կամ դատական նիստի. 2. Ծանուցագրում նշվում են՝ 1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները. 2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը. 3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով. 4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը). 5) վարույթի նախաձեռնման հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը. 6) կատարման ենթակա վարութային գործողությունը. 7) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին. 8) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները. 3. Տվյալ կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը. 4. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ վարութային գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ վարութային գործողությունը ենթակա չէ հետաձգման: |