Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 53 Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը. 1. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով Ընկերությունը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իր գործառույթներից որևէ մեկի, դրանց մի մասի կամ բոլորի կատարումը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց (այսուհետ՝ կոնտրագենտներ). 2. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով կարող են պատվիրակվել Ընկերության հետևյալ գործառույթները՝ 1) ապահովագրական միջնորդային գործունեության հետ կապված ապահովագրական գործակալության ծառայությունները. 2) ներդրումների կամ ակտիվների կառավարումը. 3) ապահովագրության պայմանագրերից բխող վնասների գնահատման, փոխհատուցման կամ վնասի վերականգնման գործերի վարումը. 4) հաշվապահական հաշվառման վարումը. 5) ապահովագրական օբյեկտի արժեքի գնահատումը. 6) ակտուարի գործառույթները. 7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ. 3. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով գործառույթների պատվիրակման դեպքում Ընկերությունն ապահովադիրների և երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով կոնտրագենտին պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար. 4. Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագիրը պետք է ներառի՝ 1) ապահովագրական գաղտնիքի հետ կապված կոնտրագենտի պարտականություններն ու պատասխանատվությունը. 2) կոնտրագենտի անվերապահ և անհետկանչելի համաձայնությունն իր նկատմամբ Ընկերության, նրա աուդիտն իրականացնող անձի և Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն, ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց հետ կապված տեղեկությունների տրամադրման մասին. 3) կոնտրագենտի պատասխանատվությունը գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար. 4) կոնտրագենտի կողմից գործառույթների կատարման բարեխղճության չափանիշների մանրամասն նկարագիրը. 5) պայմանագրի լուծման կարգը. 6) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ Ընկերության վերահսկողության կարգը և պայմանները: |