FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  804

Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց.
1. Կոմիսիոներն իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով, հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ այն դեպքի, երբ այն կնքվել է առանց գործողության ժամկետը նշելու: Այդ դեպքում կոմիսիոները ոչ ուշ, քան երեսուն օր առաջ պետք է կոմիտենտին ծանուցի պայմանագրի դադարման մասին, եթե ծանուցման առավել երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով: Կոմիսիոները պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոմիտենտի գույքը պահպանելու համար.
2. Կոմիսիոներից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում ստանալուց հետո կոմիտենտը տասնհինգօրյա ժամկետում պետք է տնօրինի կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի գույքը պահատվության հանձնել կոմիտենտի հաշվին կամ այն վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով.
3. Հանձնարարությունը կատարելուց հրաժարված կոմիսիոները պահպանում է մինչև պայմանագրի դադարելը կնքած գործարքների համար կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև մինչև այդ պահը կրած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով: