Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 20 Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները. 1. Դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է ձեռք բերի, պահպանի և փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում ներառի հետևյալ տեղեկությունները` 1) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը. 2) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշիվների համարները, իսկ եթե գործարքը չի կատարվում՝ փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշվի օգտագործմամբ՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը. 3) նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող դրամական փոխանցման պահանջի դեպքում՝ նաև փոխանցում կատարողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կամ հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը և վայրը՝ ֆիզիկական անձի համար, կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), կամ գտնվելու վայրի հասցեն՝ իրավաբանական անձի համար. 2. Մեկից ավելի դրամական փոխանցումների խմբավորման դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները. 3. Դրամական փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի փոխանցման հետ միասին: Այն դեպքում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ միջնորդ ֆինանսական հաստատության կողմից անդրսահմանային դրամական փոխանցմանն ուղեկցող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումը համապատասխան ներպետական դրամական փոխանցման հետ միասին, միջնորդ ֆինանսական հաստատությունը պետք է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանի այդ տեղեկությունները. 4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում` 1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների և փոխհաշվարկների նկատմամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 20 2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման և ձևակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման հետ, և չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են վճարումների որևէ համակարգում դրամական փոխանցումներ կատարելու համար. 5. Դրամական փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը և դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր` բացահայտելու և համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու այն դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվող տեղեկությունները չներառող դրամական փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի դրամական փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը. 6. Ֆինանսական հաստատությունը, որը միաժամանակ հանդես է գալիս որպես դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատություն կամ վերահսկում է դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունները՝ 1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցը դիտարկելիս պարտավոր է հաշվի առնել փոխանցումը կատարողին և փոխանցումը ստացողին վերաբերող բոլոր տեղեկությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 20 2) անդրսահմանային դրամական փոխանցման դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը պարտավոր է, կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, տրամադրել բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կասկածելի դրամական փոխանցումը: |