FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  23

Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը.
1. Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է խորհրդի հաստատած տարեկան ծրագրով՝ դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների տարեկան գումարների սահմաններում.
2. Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով.
3. Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը հաստատում է խորհուրդը.
4. Դրամագլուխը կառավարելու նպատակով ազգային մարմինը բացում է հաշիվ կենտրոնական գանձապետարանում և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում: