Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը. 1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է. 2. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են` 1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը. 2) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը, համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը (յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել հաղորդակցվողի ինքնությունը). 3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ: |