FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  37

Օրենքի ուժի մեջ մտնելը.
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված միջնորդ համաձայնությունների վավերականությունը պետք է որոշվի «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանների վարույթներում գտնվող գործերը պետք է քննվեն «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Կողմերի համաձայնությամբ իրենց վեճի քննումը կարող է շարունակվել սույն օրենքին համապատասխան.
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանի վճռի հիման վրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով և նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատարաններում գտնվող գործերը քննվում են «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-219 օրենքը.
5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 2007 թ. հունվարի 22ԵրևանՀՕ-55-Ն