FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Լիազոր մարմնի լիազորությունները.
1. Լիազոր մարմնի լիազորություններն են`
    1) գործատուից, ֆիզիկական անձանցից և պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.
    2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.
    3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանել գործատուների և ֆիզիկական անձանց ներկայացրած գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները.
    4) գործատուին ծանուցել նրա ներկայացրած տվյալներում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.
    5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
    6) գործատուներին և ֆիզիկական անձանց ապահովել հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին.
    7) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով Կենտրոնական բանկից Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացումը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում են Կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով: