FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Պաշտպանության ոլորտում կազմակերպությունների պարտականությունները.
1. Կազմակերպությունները պարտավոր են`
    1) կազմակերպել և անցկացնել զորահավաքային նախապատրաստության իրենց վերաբերող միջոցառումները.
    2) ստեղծել զորահավաքային մարմիններ կամ նշանակել այդ գործունեությունն իրականացնող պատասխանատու աշխատողներ.
    3) իրենց իրավասության սահմաններում մշակել զորահավաքային պլաններ.
    4) զորահավաքային առաջադրանքների շրջանակներում սահմանված կարգով մատուցել ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման և այլ բնույթի ծառայություններ.
    5) ձեռնարկել միջոցներ զորահավաքի և պատերազմի ժամանակ զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար արտադրությունը նախապատրաստելու ուղղությամբ.
    6) զորահավաքային պլանների համաձայն` կուտակել, պահպանել և ժամանակին թարմացնել նյութական պահուստի ապրանքները.
    7) խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաև օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, զորահավաքային խնդիրների իրականացման գործընթացում.
    8) մասնակցել քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործման և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.
    9) իրականացնել կազմակերպություններում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
    10) զորահավաք հայտարարվելու դեպքում`
    ա. միջոցներ ձեռնարկել արտադրությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու ուղղությամբ,
    բ. ապահովել զորահավաքային պլաններով նախատեսված տեխնիկայի առաքումը հավաքակայան կամ զորամասեր,
    գ. իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիներին ծանուցել զինվորական ծառայության զորակոչվելու մասին և ապահովել զորամասեր կամ հավաքակայան նրանց ներկայանալը,
    դ. զորահավաքային պլանների համաձայն՝ պաշտպանության կարիքների համար տրամադրել սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ` տրանսպորտային և այլ նյութական միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

2. Կազմակերպություններն իրավունք չունեն հրաժարվելու պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելուց, եթե, հաշվի առնելով արտադրության զորահավաքային ծավալումը, նրանց հնարավորությունները թույլ են տալիս կատարել այդ զորահավաքային առաջադրանքները (պատվերները).
3. Խաղաղ ժամանակ հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է` հաշվի առնելով պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթությունը, և համակարգի զարգացումը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: