Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի նպատակը, կարգավորման առարկան և գործողության ոլորտը. 1. Սույն օրենքի նպատակն է՝ 1) ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը. 2) երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը. 3) երաշխավորել տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների խմբագրական անկախությունը. 4) երաշխավորել կարգավորող պետական մարմնի անկախությունը. 5) նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը. 6) նպաստել տեսալսողական ոլորտում վարկանիշային չափումների զարգացմանը և չափման գործընթացին. 2. Սույն օրենքը սահմանում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների և օպերատորների կարգավիճակը, կանոնակարգում է հեղինակազորման, լիցենզավորման, ծանուցումների ներկայացման կարգը, սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները. 3. Սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա. 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝ 1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա. 2) օպերատորների վրա. 3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա. 4) կարգավորող պետական մարմնի վրա. 5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի վրա. 6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի վրա. 5. Սույն օրենքի իմաստով՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներից մեկին. 1) գրանցումը և տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է. 2) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած հաճախականությունը. 3) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած սլոթը հանրային մուլտիպլեքսում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 1 4) օգտագործում է Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր մուլտիպլեքսի տրամադրած սլոթը. 6. Սույն օրենքի իմաստով՝ օպերատորը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար, Հայաստանի Հանրապետության տնօրինման տակ գտնվող հաճախականությունները կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվող համացանցային կապը: Սույն օրենքի իմաստով՝ ցանցային օպերատոր են համարվում նաև ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր): |