Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Ծառայության հիմնական խնդիրները. Ծառայության հիմնական խնդիրներն են՝ 1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը. 2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ. 3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը. 4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը. 4.1) իր իրավասության շրջանակներում ազգային անվտանգության ապահովմանը մասնակցելը. 4.2) պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը. 5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը. 6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը. 7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը. 8) պետական պահպանության օբյեկտների շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ: |