FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

Ծառայությունների մատուցման սահմանափակումը և կասեցումը.
1. Ծառայություններ մատուցողն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը բաժանորդին, եթե`
    1) բաժանորդը ժամանակին չի վճարել մատուցված ծառայությունների դիմաց.
    2) բաժանորդը միացրել է չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին.
    3) բաժանորդը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին է միացրել այնպիսի վերջնակետային սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու` ուրիշների հնարավորությանը.
    4) սահմանափակումը կամ կասեցումն անհրաժեշտ է սարքավորումների կամ գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.
    5) բաժանորդը խախտում է ծառայություններ մատուցողի ներկայացրած սակագնի պայմանները կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը.
    6) ծառայություններ մատուցողը հայտնաբերում է, որ բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել տվյալ ծառայությունների համար դիմելիս, և այդ տվյալները կարող են վնասակար լինել.
    7) ծառայություն մատուցողի և բաժանորդի միջև համաձայնեցված ծառայությունների մատուցման ժամկետն ավարտվել է.
2. Ծառայություններ մատուցողը կարող է սահմանափակել կամ կասեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցումը, եթե մատուցողը բաժանորդին տեղեկացրել է այս մասին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա գրավոր կերպով` հաղորդակցության ծառայության սահմանափակումից կամ կասեցումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ նշելով սահմանափակման կամ կասեցման տևողությունը և պատճառները: Նման ծանուցում չի պահանջվում, եթե հաղորդակցության ծառայության անհապաղ սահմանափակումը կամ կասեցումն անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը չի կարող սահմանափակվել կամ կասեցվել, եթե բաժանորդը վերացնում է սահմանափակման կամ կասեցման հիմքում ընկած հանգամանքները նախքան էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նկատմամբ նախատեսվող սահմանափակումը կամ կասեցումը.
4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը սահմանափակելու կամ կասեցնելու դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է ապահովել, որպեսզի այդ սահմանափակման կամ կասեցման բացասական հետևանքները կրող բաժանորդը պահպանի ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ զանգահարելու հնարավորությունը, եթե դա տեխնիկապես հնարավոր է.
5. Ծառայություններ մատուցողները պետք է չսահմանափակեն կամ չկասեցնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը, եթե բաժանորդը գրավոր բողոքարկում է այդ ծառայությունների վճարը նախքան սակագնով կամ վճարման պայմանագրով նախատեսված ժամկետը և միաժամանակ վճարում գումարի չվիճարկվող մասը.
6. Օպերատորի կամ ծառայություններ մատուցողի պատճառով ծառայությունների ընդհատման դեպքում օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է վերականգնել բաժանորդին մատուցվող ծառայությունը` ընդհատման պատճառի վերացումից հետո` երկու օրվա ընթացքում: Գերիշխող օպերատորների սակագները պետք է պարտավորեցնեն գերիշխող օպերատորներին բաժանորդից չգանձել վճար անջատման կամ կասեցման ժամանակահատվածի համար.
7. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բաժանորդն իրավասու է իր հայեցողությամբ կասեցնել ծառայությունը մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով, եթե Կարգավորողը հանրային էլեկտրոնային հաղորդակցության տվյալ ծառայության համար այլ բան չի սահմանել: Բաժանորդը պարտավոր է մատուցողին ծանուցել նմանօրինակ կասեցման մասին առնվազն տասը օր առաջ և կատարել ծառայությունների կասեցման առնչությամբ սակագնով կամ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված իր բոլոր մյուս պարտականությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

8. Ծառայություններ մատուցողը կասեցնում է ծառայության մատուցումը, եթե տեխնիկական պայմանների պատճառով անհնար է դառնում վերը նշվածի իրականացումը պահանջվող ժամկետի դրությամբ, և եթե բաժանորդը ցանկանում է փոխել իր վերջնակետային սարքավորումների միացման տեղը կամ իրեն հատկացված համարը.
9. Ծառայությունը կասեցնելու դեպքում`
    1) կասեցվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը և դրա հետ կապված վճարումներ կատարելու պարտավորությունները.
    2) անջատվում են վերջնակետային սարքավորումները կամ վերջնական օգտագործողի գիծը.
    3) ծառայություններ մատուցողը կարող է ծառայության համար անհրաժեշտ և ծառայություններ մատուցողին պատկանող վերջնակետային սարքավորումները և համարը տրամադրել մեկ այլ բաժանորդի.
10. Ծառայության կասեցման հիմքերը վերանալու դեպքում ծառայություններ մատուցողը վերսկսում է իր ծառայությունները բաժանորդի դիմումի հիման վրա.
11. Ցանկացած վերջնական օգտագործող իրավասու է դադարեցնել ծառայությունն առանց նախապես այդ մասին ծանուցելու, սակայն նրա նկատմամբ կգործեն դադարեցման և տույժերի մասին սակագնի կամ ծառայությունների պայմանագրում պարունակվող դրույթները: