FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  69

Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը.
1. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումն արգելվում է.
2. Սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահում են համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը և գնային չարաշահումները.
3. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված ցանկացած կրիպտոակտիվի, ինչպես նաև այն կրիպտոակտիվների և դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվություն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին.
4. Սույն գլխի դրույթները տարածվում են ցանկացած անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հետ կապված ցանկացած գործարքի, հանձնարարականի կամ այլ հարաբերության վրա, նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս: