Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 72 Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները. 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ԱԱՀ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից. 3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին. 4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ. 5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին. 6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ. 7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 72 9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած` բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի և Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձևակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչև օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին. 11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում. 12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: |