FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  445

Անցումային դրույթներ՝ մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ.
1. Մինչև սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը նախնական տեղեկատվությունը տրամադրվում է մաքսային մարմիններին «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելու ու փոխանակելու մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով.
2. Սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան ընդունված և նախնական տեղեկատվության կազմը, այդպիսի տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը, դրա տրամադրման կարգն ու ժամկետները, մաքսային մարմիններին տրանսպորտի մեկ տեսակով փոխադրվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն կամ իրավունք ունեցող անձանց սահմանող՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելուն զուգահեռ նախնական տեղեկատվություն տրամադրվում է այդ որոշումներին համապատասխան: