FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 18

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները.
1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.
    1) հարկ՝ պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում.
    2) վճար՝ Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար.
    3) տույժ՝ հարկերը կամ վճարները Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոց.
    4) տուգանք՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով կատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց.
    5) ապառք՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ վճարման վերջնաժամկետում չվճարված կամ չմարված հարկի կամ վճարի գումար.
    6) հարկի կամ վճարի կանխավճար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը որոշակի ժամանակահատվածի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և կատարվող՝ հարկի կամ վճարի վճարում.
    7) դեբետային գումար՝ Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցման (պակասեցման) արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված` պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումար կամ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված նախորդ` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում ներառված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումարների դրական տարբերություն կամ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումար.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

8) միասնական հաշիվ` Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների, մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.
8.1) վարչական ակտի միասնական հաշիվ՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.
    9) գանձապետարան՝ Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան.
    10) միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների, որը կարող է առաջանալ՝
    ա. միասնական հաշվին կատարված վճարումից,
    բ. հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) ներկայացման արդյունքում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,
    գ. վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
    դ. հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկների հիման վրա հարկային մարմնի կողմից առաջադրված պարտավորությունների վերաբերյալ հարկային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
    ե. միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներից.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

10.1) վարչական ակտի միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝
    ա. վարչական ակտի միասնական հաշվին կատարված վճարումից,
    բ. միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
    գ. հարկային մարմնի ընդունած վարչական ակտի բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
    դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից.
    11) հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն.
    12) հարկային մարմին՝ Պետական եկամուտների կոմիտե.
    13) հարկային վարչարարություն՝ լիազոր մարմնի՝ Օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջություն՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած և ճիշտ կիրառության ապահովմանը.
    14) լիազոր մարմին՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին.
    15) ակտիվ՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք և անձնական ոչ գույքային իրավունք.
    16) ոչ նյութական ակտիվ՝ նյութական հիմք չունեցող ակտիվ, բացառությամբ դրամական միջոցների, կրիպտոակտիվների, ֆինանսական ակտիվների և գուդվիլի.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

17) ֆինանսական ակտիվ՝ հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված ֆինանսական ակտիվ, բացառությամբ դրամական միջոցների, կրիպտոակտիվների.
17.1) կրիպտոակտիվ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ, այդ թվում՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների.
    18) կանխիկ դրամ՝ Հայաստանի Հանրապետության արժույթը կամ արտարժույթը՝ թղթադրամների կամ մետաղադրամների տեսքով.
    19) հիմնական միջոց՝ հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոց և ներդրումային գույք.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը: Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.
    21) պարտավորություն՝ հարկ վճարողի առկա պարտք.
    22) պարտավորության սկզբնական արժեք՝ պարտավորության առաջացման պահին այն կատարելու (մարելու) համար անհրաժեշտ ակտիվների հանրագումար՝ դրամական արտահայտությամբ.
    23) եկամուտ՝ ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտ.
    24) ձեռնարկատիրական եկամուտ՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճ կամ պարտավորության նվազում, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների: Սույն կետի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական եկամուտ է համարվում նաև անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

25) անձնական եկամուտ՝ ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ սույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոց կամ այլ ակտիվ (այդ թվում՝ բնամթերային ձևով): Սույն կետի կիրառության իմաստով՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է անձնական եկամուտ՝ անկախ շահաբաժինը որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար ստանալու հանգամանքից և սույն մասի 26-րդ կետի դրույթներից.
    26) պասիվ եկամուտ՝ ֆիզիկական անձի կամ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտներ, մասնավորապես՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ սույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների).
    27) համախառն եկամուտ՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումար.
    28) ձեռնարկատիրական ծախս՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազում կամ պարտավորության աճ, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցման, բացառությամբ Օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի.
    29) սեփական կապիտալ՝ կազմակերպության ակտիվների և պարտավորությունների տարբերություն.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

30) ակտիվի հաշվեկշռային արժեք՝ ակտիվի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում՝ մաշվածության կամ ամորտիզացիոն մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում են նաև այդ լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները՝ հաշվի առած նաև մինչև լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը` լիզինգառուի կատարած՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.
    31) պարտավորության հաշվեկշռային արժեք՝ պարտավորության սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները.
    32) շահաբաժին՝ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում՝ միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտ.
    33) տոկոս՝ այլ անձին վերադարձելիության սկզբունքով տրամադրված (այդ թվում՝ վճարային արժեթուղթ ձեռք բերելու դիմաց, որպես փոխառություն, որպես կանխավճար, սպասարկող բանկի բանկային հաշվին հաշվեգրված) դրամական միջոցների օգտագործման կամ իրացման գնի տարաժամկետ վճարման դիմաց ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Տոկոս չի համարվում կետանցված վճարման համար օրենքով կամ գործարքով պարտավորեցված տույժը, ներառյալ՝ բանկային տոկոսը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

34) ռոյալթի՝ հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ՝ հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը: Ռոյալթիի հասկացությունը Օրենսգրքի 10-րդ բաժնում կիրառվում է Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմաստով ու նշանակությամբ.
    35) վարձակալական վճար՝ այլ անձի կողմից գույքի օգտագործման դիմաց ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Վարձակալական վճար է համարվում նաև ենթավարձակալի հատուցումը վարձակալին.
    36) ակտիվի արժեքի հավելաճ՝ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ակտիվի իրացման գնի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն.
    37) հարկային արտոնություն՝ Օրենսգրքով սահմանված հարկերի, Օրենսգրքով սահմանված վճարների, տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկման ու վճարման ընդհանուր կարգից և (կամ) ժամկետներից բացառություն, որի արդյունքում չի առաջանում հարկային պարտավորություն կամ նվազում, կամ վերանում է կատարման ենթակա հարկային պարտավորության գումարը, կամ հետաձգվում են դրա հաշվարկման և (կամ) կատարման ժամկետները.
    38) ապրանք՝ դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից, կրիպտոակտիվներից տարբերվող ցանկացած ակտիվ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման) գործունեության մեջ արտարժույթը ևս համարվում է ապրանք.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

39) նույն ապրանքներ՝ ապրանքներ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ ֆիզիկական, քիմիական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), անշարժ գույքի դեպքում՝ նաև տեղակայման բնութագիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման.
    40) համանման ապրանքներ՝ ապրանքներ, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառելու նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը), անշարժ գույքի դեպքում՝ նաև տեղակայման բնութագիրը.
    41) ապրանքի մատակարարում՝ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ապրանքի մատակարարում է համարվում նաև՝
    ա. խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքի օտարումը,
    բ. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ապրանքի տրամադրումը, եթե այդ ապրանքը տրամադրվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,
    գ. գրավատուի կողմից գրավառուին կամ գրավառուի նշած անձին ապրանքի (գրավի առարկայի) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը.
    դ. լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  4

42) ապրանքի տեղափոխություն՝ հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի միջև տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ առաքման կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում՝ փոխադրողի միջոցով) ապրանքի տեղաշարժ՝ առանց ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցման.
    43) աշխատանք՝ գործողություն, որի արդյունքն ունի նյութական բնույթ և կարող է օտարվել այլ անձի կարիքների և (կամ) պահանջմունքների բավարարման համար.
    44) ծառայություն՝ գործողություն, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում.
    45) նույն աշխատանք՝ աշխատանքներ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ աշխատանքը կատարողին ներկայացվող պահանջները, աշխատանքի որակը, աշխատանքը կատարողի համբավը (ապրանքային նշանը): Ընդ որում, աշխատանքների բնութագրիչների շեղումները, որոնք աշխատանքներն ընդունողների համար համեմատելի աշխատանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ աշխատանքները նույնական չհամարելու բավարար պայման.
    46) նույն ծառայություն՝ ծառայություններ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ ծառայությունը մատուցողին ներկայացվող պահանջները, ծառայության որակը, ծառայությունը մատուցողի համբավը (ապրանքային նշանը): Ընդ որում, ծառայությունների բնութագրիչների շեղումները, որոնք ծառայություններն ստացողների համար համեմատելի ծառայություններից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ծառայությունները նույնական չհամարելու բավարար պայման.