FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և ըստ վճարողների անվանական կազմի հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսվող հաշվետու տարվա համար.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» 2005 թվականի նոյեմբերի 11-ի օրենքն ուժը կորցրած ճանաչել.
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. նոյեմբերի 29 ԵրևանՀՕ-366-Ն Հավելված «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի ՍԽԵՄԱ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման Հաշվառման վերցված վճարողները Վճարողի իրացման շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի) Տեսակարար կշիռը Յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը այդ թվում՝ ըստ ամիսների ԸԾ-ի մասով ՆԾ-ի մասով 1 2 3 … n Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ 1 ԻՇՈ1 Վ1 ԻՇ1 ՏԿԸ1 = ԻՇ1/ԻՇԸ ՏԿՈ1 = ԻՇ1/ԻՇՈ1 Վ2 ԻՇ2 ՏԿԸ2 = ԻՇ1/ԻՇԸ ՏԿՈ2 = ԻՇ2/ԻՇՈ1 Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ 2 ԻՇՈ2 Վ3 ԻՇ3 ՏԿԸ3 = ԻՇ3/ ԻՇԸ ՏԿՈ3 = ԻՇ3/ԻՇՈ2 Վ4 ԻՇ4 ՏԿԸ4 = ԻՇ4/ ԻՇԸ ՏԿՈ4 = ԻՇ4/ԻՇՈ2 Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ n ԻՇՈn Վ5 ԻՇ5 ՏԿԸ5 = ԻՇ5/ ԻՇԸ ՏԿՈ5 = ԻՇ5/ԻՇՈn … ԻՇ… ՏԿԸ…=ԻՇ…/ԻՇԸ ՏԿՈ…=ԻՇ…/ԻՇՈn Վn ԻՇn ՏԿԸn = ԻՇn/ԻՇԸ ՏԿՈn =ԻՇn/ԻՇՈn Ընդհանուրը ԻՇԸ ՀՊԾ 1. Նպատակային ծախսը դիտարկվում է ըստ ծախսային ուղղությունների՝ առանձնացված։ Եթե համապատասխան ուղղության նպատակային ծախսը (ՆԾi) վերաբերում է հանրային ծառայության կարգավորվող՝
    1) մեկ ոլորտի, ապա այն ամբողջությամբ վերագրվում է տվյալ ոլորտին,
    2) երկու և ավելի ոլորտների, ապա այն բաշխվում է այդ ոլորտների միջև՝ վերջիններիս իրացման շրջանառությունների հանրագումարում դրանցից յուրաքանչյուրի տեսակարար կշռին համապատասխան։ Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական: