FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ և ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման աշխատանքները համակարգող լիազորված մարմինը`
    ա) ղեկավարում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքները, շահագործման է հանձնում պետական ծրագրերը, նորմատիվային և այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպվում և իրականացվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված միջոցառումները, սահմանում է նշված միջոցառումների ֆինանսավորման կարգը, կազմակերպում է զինվորական շիրիմների կենտրոնացված հաշվառումը և անձնագրավորումը, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների զինվորական հուղարկավորումները, այդ թվում` այլ հանրապետությունների տարածքում նախատեսվող հուղարկավորումները, իրականացնում է համագործակցություն այլ պետությունների հետ զինվորական շիրիմների պահպանման և բարեկարգման ուղղությամբ, քննարկման է ներկայացնում զինվորական շիրիմների կարգավիճակի մասին միջպետական պայմանագրերը և համաձայնագրերը.
    բ) կազմակերպում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործությունների լուսաբանումը, պատրաստում է որոնողական աշխատանքներից հետո բացահայտված, նախկինում անհայտ կորած զոհվածների ցուցակները` դրանք զանգվածային լրատվության միջոցներում հրապարակելու համար.
    գ) քննարկում է քաղաքացիների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կրոնական կազմակերպությունների առաջարկությունները` հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հարցերով, սահմանում է դրանց իրականացման կարգը.
    դ) իրականացնում է հսկողություն սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի լիազորված մարմինը`
    ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր` հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հատուկ մարմնի հանձնարարությամբ մշակում է զինվորահուշային աշխատանքների պլաններ և ծրագրեր.
    բ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների կարգավիճակի վերաբերյալ միջպետական համաձայնագրերի նախագծերի մշակման աշխատանքներին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը`
    ա) հիմքեր է նախապատրաստում հուշագրքերի հրատարակման համար.
    բ) ապահովում է զոհվածների, անհայտ կորածների որոնման վերաբերյալ կանոնավոր հաղորդումները զանգվածային լրատվության միջոցներում: Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառի լիազորված մարմինը`
    ա) կազմակերպում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված միջոցառումները.
    բ) մասնակցում է հուշարձանների և հուշաքարերի կառուցմանը, ցուցահանդեսների կազմակերպմանը, զինվորական շիրիմների բարեկարգմանը, զոհվածների հուշարձանների ու տապանաքարերի վերակառուցման և անձնագրավորման աշխատանքներին: Տեղական ինքնակառավարման մարմինները`
    ա) կազմակերպում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված ծրագրերի պլանավորումը և իրականացումը.
    բ) իրականացնում են իրենց տարածքում գտնվող` հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հուշակոթողների, զինվորական շիրիմների բարեկարգմանը և պահպանությանը նվիրված միջոցառումներ.
    գ) կատարում են զինվորական շիրիմների հաշվառումը և անձնագրավորումը.
    դ) որոնողական աշխատանքներ անցկացնելու նպատակով ներգրավում են հասարակական կազմակերպությունների.
    ե) համագործակցում են այլ պետությունների համապատասխան կազմակերպությունների հետ` զինվորական շիրիմների բարեկարգման և պահպանության նպատակով.
    զ) ստեղծում են պահուստային տարածքներ` նոր զինվորական շիրիմների համար.
    է) ղեկավարում են հուշագրքերի հրատարակումը.
    ը) վերահսկում են սույն օրենքի կատարումը և խախտումների հայտնաբերման դեպքում միջոցներ են ձեռնարկում դրանց վերացման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

գ) կատարում է Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների զինվորական շիրիմների և զոհված զինծառայողների հաշվառում.
    դ) համակարգում է որոնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքներում զինվորական շիրիմների անձնագրավորումը.
    ե) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցում է զոհված զինծառայողներին արտաշիրմելու, իսկ համապատասխան միջպետական պայմանագրի առկայության դեպքում` նաև նրանց վերահուղարկավորելու աշխատանքներին.
    զ) մասնակցում է հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների սխրագործությունների քարոզչության կազմակերպմանը, դիտարկում է քաղաքացիների` անհայտ կորած հարազատների ճակատագրերի մասին հարցումները: Զինվորական կայազորները`
    ա) մասնակցում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորման (վերահուղարկավորման) աշխատանքներին.
    բ) որոնողական աշխատանքներում, զոհվածների աճյունների հուղարկավորման (վերահուղարկավորման) և զինվորական շիրիմների բարեկարգման աշխատանքներում ցուցաբերում են գործնական օգնություն տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին.
    գ) իրականացնում են որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերված զենքի, զինվորական տեխնիկայի և այլ նյութական միջոցների փաստաթղթային հաշվառում, կատարում դրանց ուսումնասիրություն, փորձաքննություն` հետագա օգտագործման պիտանիությունը որոշելու նպատակով.
    դ) մասնակցում են այլ պետությունների տարածքներում անհայտ կորած զինվորականների շիրիմների հայտնաբերման և բարեկարգման աշխատանքներին, վարում դրանց հաշվառումն ու համակարգում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու աշխատանքները.
    ե) աջակցում են զանգվածային լրատվության միջոցներին` հուշագրքերի հրատարակման համար նյութերի նախապատրաստման գործում: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի լիազորված մարմինը`
    ա) վարում է իր համակարգի զոհված աշխատակիցների հաշվառումը.
    բ) մասնակցում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելուն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

գ) մասնակցում է հուշագրքերի համար նյութեր նախապատրաստելուն: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի լիազորված մարմինը`
    ա) որոնողական աշխատանքներ իրականացնելիս ապահովում է հասարակական կարգի պահպանությունը.
    բ) սահմանված կարգով իրականացնում է որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հրաձգային զենքի ընդունումը.
    գ) կատարում է ներքին գործերի, ոստիկանության զորքերի համակարգի շարքային և ղեկավար կազմի զոհված զինծառայողների հաշվառումը.
    դ) մասնակցում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների բացահայտմանը.
    ե) սահմանում է նախարարության համակարգում հուշագրքերի հրատարակման կարգը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառի լիազորված մարմինը`
    ա) մշակում է միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների բարեկարգման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների հուղարկավորման նախագծերը, մասնակցում է այդ պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանը.
    բ) իր ներկայացուցչությունների միջոցով այլ պետություններում իրականացնում է մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների, այլ պետությունների տարածքներում զինվորական պարտքն իրականացնելիս ծագած զինվորական հակամարտությունների ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու միջոցառումները, կազմակերպում է այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների հաշվառումը և անձնագրավորումը.
    գ) այլ պետությունների համապատասխան կազմակերպությունների հետ, որոնց տարածքներում գտնվում են զինվորական շիրիմները, համաձայնեցնում է դրանց վրա հուշանշանների տեղադրման, ինչպես նաև դրանց բարեկարգման հարցերը.
    դ) սահմանում է այլ պետությունների տարածքներում գտնվող զոհվածների շիրիմներին նրանց հարազատների այցելության կարգը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ համարվող անձանց, որոնց զոհված հարազատների զինվորական շիրիմները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, այցելության կարգը Հայաստանի Հանրապետություն: