FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  180

Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը.
1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
    1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.
    2) նույն կամ այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.
    3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.
    6) ամուսինն առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել կնոջ հղիության ժամանակ.
    7) հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.
    8) հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին.
    9) առկա է սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը.
    10) առկա է սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը.
    11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց.
    12) օրենքով նախատեսված այլ դեպքերում: