Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 389 Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք. 1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) գործին մասնակցող անձինք. 2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում. 3) դատավարության մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ. 2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք. 3. Գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև սույն օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ. 3.1. Գործին մասնակից չդարձած անձինք վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել այն դեպքում, եթե իրենց իրավունքները և պարտականությունները շոշափվել են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտով. 4. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: |