FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  33

Խախտման արձանագրումը.
1. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գնահատող խումբը օրենքների, Հանձնաժողովի որոշումների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներն արձանագրում է արձանագրություն կազմելու միջոցով: Արձանագրությունն ստորագրում են գնահատող խմբի բոլոր անդամները: Արձանագրությունը գնահատող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահից խախտումը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը (այսուհետ՝ վարույթ), որն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները.
2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, և նշվում է օրենքի, Հանձնաժողովի որոշման կամ իրավական այլ ակտի նորմը, որը խախտվել է, ինչպես նաև պատասխանատվության միջոցը, որը ենթակա է կիրառման.
3. Արձանագրությունը կազմելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այն գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված անձի գործադիր մարմնի ղեկավարին.
4. Արձանագրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերահսկվող անձն ստորագրում է արձանագրությունը և առձեռն հանձնում Հանձնաժողով: Արձանագրությանը կից կարող են ներկայացվել ստորագրված գրավոր բացատրություններ կամ պարզաբանումներ: