FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը.
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
    1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակը.
    2) եվրոպական և օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները.
    3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.
    4) օտարերկրյա պետությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը.
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝
    1) ընդհանուր պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.
    2) պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ. 2-1) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ.
    3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը.
    4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3. Պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական (ռազմաբժշկական), ոստիկանական և բժշկական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված).
4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.
    1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով` - բակալավրի, - մագիստրոսի, - դիպլոմավորված մասնագետի.
    2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` - հետազոտողի. - կլինիկական օրդինատորի.
    3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝ - վերապատրաստման, - մասնագետների որակավորման բարձրացման.
5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա.
6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը: