FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  110

Երևանին փոխանցվող սեփականությունը և Երևանի ֆինանսավորումը.
1. Ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը.
2. Մինչև Երևանի ավագանու առաջին ընտրությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, ներառյալ` Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը.
3. Քաղաքապետարանի գծով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերի ֆինանսավորման այն ուղղությունները, որոնք սույն օրենքով վերաբերում են քաղաքապետին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորություններին, նախատեսվում են նաև 2010-2013 թվականների ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում` քաղաքապետարանի կողմից համապատասխան տարվա համար սահմանված կարգով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտի առկայությամբ: Ընդ որում, այդ ծախսերի ծավալները որոշվում են տվյալ տարվա պետական բյուջեի համանման ծախսերի բյուջետային ծրագրավորման համար կիրառվող մեթոդաբանություններով.
4. Առաջին նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` 2009 թվականի մնացած ժամանակահատվածում, քաղաքապետարանը շարունակում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ քաղաքապետարանին` որպես պետական բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմնի, բյուջետային օրենսդրությամբ վերապահված իրավասությունները: