Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Օրենքի ուժի մեջ մտնելը. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից. 2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից. 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2005 թվականի հոկտեմբերի 24-ի՝ «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՕ-206-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը. 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված և գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձանց գործազրկության նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկի, կասեցման, դադարեցման և վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 5-19-րդ մասերով. 5. Գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում. 6. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս, իսկ առավելագույն տևողությունը գործազուրկի կարգավիճակում լինելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով. 7. Գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 8. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում նրա՝ գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 9. Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 10. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ. 11. Իրավասու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչև կալանավորման կամ ազատազրկման օրը, ինչպես նաև հարկադիր բուժման ենթարկման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման: Չստացած գործազրկության նպաստը կարող է վճարվել նաև սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիազորագրի հիման վրա. 12. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման օրվանից. 13. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում. 14. Գործազրկության նպաստի վճարումը լիազորված մարմինը կասեցնում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով. 15. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից. 16. Երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 17. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 18. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ` 1) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ. 2) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով. 19. Գործազրկության նպաստը նշանակվում, վճարվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ. 20. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-152-Ն |