Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները. Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են` ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը. բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը. գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը. դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը. ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը. զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը. է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը. ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը. թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը. ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը: |